Մոդրիչը հիասթափված է Ռեալից և չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը
Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չափազանց դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ խորվաթ ֆուտբոլիստը հիասթափված է իր նկատմամբ «Ռեալի» վերաբերմունքից, քանի որ մինչ 2023 թվականին աշխատանքային պայմանագրի երկարաձգումը իրեն տրված խոստումները չեն կատարվում։
Համաձայն պայմանավորվածությունների՝ Մոդրիչը պետք է խաղադաշտ դուրս գա՝ վնասվածք չունենալու պայմանով։
Ընդգծվում է, որ Մոդրիչը կարծում է, որ այս մրցաշրջանում ավելի քիչ խաղաժամանակ է ստանում ոչ թե իր մարզավիճակի, այլ մադրիդյան թիմի՝ երիտասարդ խաղացողների վրա ավելի շատ խաղադրույք անելու պատճառով։ Նա չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։
Ֆուտբոլիստը սպասում էր, որ կարիերան «Ռեալում» կավարտի բարձր նոտայով, սակայն այս պահին նրա սպասելիքները չեն արդարանում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 38-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ Մոդրիչը խաղադաշտում անցկացրել է 1374 րոպե, փոխանցում է ArmSport-ը։