Այն արդյունքը չէր, որ ցանկանում էինք. Սելարայանը՝ Ռոնալդուի թիմի դեմ խաղի մասին
«Ալ-Ֆաթեհի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 20-րդ տուրում «Ալ-Նասրից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո:
Հիշեցնենք՝ տանտերերի առաջին գոլը 17-րդ րոպեին խփել է հենց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 29-րդ րոպեին «Ալ-Ֆաթեհ»-ի պաշտպան Սալեմ Ալ-Նաջդին հավասարեցրել է հաշիվը, իսկ 72-րդ րոպեին «Ալ-Նասրի» կիսապաշտպան Օտավիոն խփել է իր թիմի հաղթական գնդակը:
«Ալ-Ֆաթեհի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, փոխանցում է Armsport-ը։