Սոված կուղբերը վնասել են 200 տարեկան հաճարենիները
Գերմանիայում կուղբերը սննդի պակասի պատճառով վնասել են դարավոր հաճարենիները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Suddeutche Zeitung-ը։
Սոված կենդանիները բավականին ուժեղ վնասել են 200-ամյա մի քանի հաճարենի Սաքսոնիայի Վեքսելբուրգ զբոսայգու Zwickauer Mulde-ի ափին: Որպես կանոն, կուղբերը չեն դիպչում այս ծառերին, ուստի էկոլոգները նման պահվածքը կապում են սննդի այլընտրանքային աղբյուրների բացակայության հետ:
Վնասված ծառերը, ըստ մասնագետների, հնարավոր չէ փրկել. մնացած հաճարենիները նախատեսում են պաշտպանել կոճղերի մետաղյա ցանցով։ Այգու տնօրինությունը դիտարկում է նաև ծառերի և բույսերի նոր տեսակներ տնկելու հնարավորությունը, որոնք կապահովեն կուղբերի կերակուրը: