ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Կոլոմինա
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ասված է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի X-ի միկրոբլոգում։
«Շատ կարևոր է տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հանդիպում են ամենաբարձր մակարդակով և համաձայնության են գալիս երկարատև խաղաղության պայմանագրի ուղղությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության շուրջ»,- գրել է նա։