Նիկոլ Փաշինյանի հետ խոստումնալից զրույց եմ ունեցել. Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոստումնալից զրույց եմ ունեցել Հայաստանում միգրացիայի կառավարման բարեփոխումների վերաբերյալ:
Այդ մասին X-ում գրել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպը։
«Շնորհակալություն եմ հայտնում միգրացիայի հեռանկարներն իրականացնելիս միգրանտների պաշտպանությունը բարելավելու ուղղությամբ երկրի գործադրած ջանքերի համար»,- գրել է նա։