ԱՄՆ և ՄԹ դեսպաններից բացատրություն են պահանջում, թե ինչու են Չարենցի արձանի մոտ Նավալնիին հիշատակել
««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» հաղորդագրություն ու լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները․
««Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։
Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։