Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային 7-րդ օրը հանդես կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:
Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը կմրցի 81 կգ քաշում: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին:
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը: