Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդները հոսպիտալացվել են
Փետրվարի 17-ին՝ ժամը 22։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Ս․, ծնվ. 1998 թ.) և VAZ (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Ի․-ն (ծնված 1972 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։