Բազմաթիվ պրոֆեսիոնալներ կխուսափեն պետական համակարգ մտնելուց. Վահրամ Միրաքյանը՝ Քերոբյանի և մյուսների նկատմամբ քրեական վարույց հարուցելու հետևանքների մասին
«Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և գերատեսչության այլ պաշտոնյաների դեմ մեղադրանքների և դրանց հետևանքներին։
«Վահան Քերոբյանի և նույն գործով այլ ընկերների վրա քրեական գործ բացելու հետևանքները:
1. Բազմաթիվ պրոֆեսիոնալներ կխուսափեն պետական համակարգ մտնելուց: Մենակ ես մի քանի ընկեր ունեմ, ովքեր կայացած մարդիկ են, իրենց ոլորտի բարձրակարգ պրոֆեսիոնալներ ու Վահանի դեպքերից հետո ասում են էլ երբեք չեմ մտածի պետական համակարգ մտնելու կամ պետության հետ աշխատելու մասին:
2. Պետական համակարգի արդյունավետությունն ընկնելու է, քանի որ մնացած պետական աշխատողները տեսնում են, որ ակտիվությունը խնդիրներ է բերում, հետևաբար պետք է հանգիստ նստել տեղդ, նոր պրոյեկտներ չանել, նոր իդեաներ չառաջարկել, զբաղվել առօրյա բյուրոկրատիայով, որ գլխիդ մի բան չսարքեն: Պրոակտիվ լիդերները հեռու կմնան պետական համակարգից ու պետությունը կմնա պասիվ բյուրոկրատների կառավարման հույսին: Կարճ ասած թրենդը լճացումն է լինելու:
3. Հենց երեկ ընկերներից մեկը, ով իր ոլորտի առաջատարն է, ասում էր, որ էլ երբեք պետական տենդերի չի մասնակցի, իրեն անիմաստ տեղը դատվել պետք չի: Շատ ուժեղ ընկերություններ կխուսափեն պետական տենդերներից, իսկ տենդերների հույսին կմնան համեմատաբար ավելի թույլ ընկերությունները, որոնք գումարի կարիք շատ ունեն:
4. Պետական աշխատողները ավելի լավ հասկացան, որ խաղի կանոններ չկան: Դու կարողա շատ արդյունավետ լինես, քո ղեկավարած գերատեսշչությունը բարձր արդյունավետություն ցուցաբերի, անես շատ ավելին, քան պարտավոր էիր ու մի օր դատվես անհասկանալի պատճառներով: Եթե խաղի կանոններ չկան, ուրեմը բոլորը փորձելու են չխաղալ:
5. Շատ արտասահմանցի գործարարներ, ում Էկոնոմիկայի նախարարությունը կամ նախարարն օգնել են, որ մտնեն Հայաստան, հիմա երկմտանքի մեջ են, քանի որ չեն ուզում կապվել մի երկրի հետ, որտեղ դատվելու խաղի կանոնները հասկանալի չեն: Մի քանի օր առաջ մի վրացի գործարար շիվարել էր՝ շարունակի հայկական շուկայում աշխատել, թե ոչ:
Ով թեմային տեղյակ չի, Synergy ընկերության մի քանի ներկայացուցիչների ու Էկոնոմիկայի նախարարության մի շարք ընկերների դատում են այն բանի համար, որ նրանք խառնվել են տենդերին, որպեսզի հաղթի Synergy-ին, բայց աբսուրդն այն է, որ Synergy-ին այդպես էլ չի հաղթել, քանի որ մյուս ընկերույունը դատի է տվել ու շահել է նորից: Ստացվում է, որ Հայաստանի լավագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի հիմնադիրին, մի շարք աշխատակիցների, Էկոնոմիկայի նախկին նախարարի ու մի շարք աշխատակիցների դատում են մի գործարքի համար, որն այդպես էլ տեղի չի ունեցել: Ուրախ է չէ՞», - գրել է նա: