Հունգարիան կարող է փետրվարի վերջին վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը. Օրբան
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը հնարավոր է՝ վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը փետրվարի վերջին, երբ մեկնարկի գարնանային նստաշրջանը:
«Շվեդիայի վարչապետի հետ կարևոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ վստահությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասել է Օրբանը երկրի քաղաքականության հիմնական առաջնահերթությունների մասին ամենամյա ելույթում:
Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի միակ անդամն է, որը դեռ հավանություն չի տվել ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը:
Օրբանը նաև հայտարարել է, որ թույլ չի տա ներքաշել իր երկիրը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, և դեմ է հակառուսական պատժամիջոցներին: Նրա խոսքով՝ դա նոր սառը պատերազմ է նշանակում: