Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և կլիմայական խնդիրները
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին հանդիպել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»,-ը այս մասին տեղեկություն է հրապարակվել Ֆրանսիայի ԱԳ նախարարության X-ի պաշտոնական էջում:
Սա ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի առաջին հանդիպումն է եղել իր չինացի գործընկերոջ հետ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուկրաինական հակամարտությունը, որը սպառնում է միջազգային կայունությանը, և կլիմայական խնդիրը, որը հուզում է ողջ մարդկությանը, դարձել են երկու նախարարների հանդիպման հիմնական թեմաները:
Սեժուրնեն Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնում է նշանակվել փետրվարի 8-ին։