Ավդեևվկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը. Զելենսկի
Ավդեևկայի շուրջ զարգացումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին: Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այժմ առաջնահերթություն է զինվորականների փրկությունը:
Նրա խոսքով՝ Ավդեևվկայում Ռուսաստանի կորուստները յոթ անգամ ավելի շատ են, քան Ուկրաինայինը։ Զելենսկին միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ ուկրաինական կողմը բավականաչափ զինամթերք չունի՝ դիմակայելու ռուսական հարձակումներին:
«Մի հարցրեք Ուկրաինային՝ երբ կավարտվի պատերազմը, հարցրեք՝ ինչու է Պուտինը դեռ ի վիճակի այն շարունակել»,- շեշտել է Զելենսկին։
Ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկայից, որի համար վերջին շրջանում ակտիվ մարտեր էին մղվում։