Անդրանիկ Կարապետյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 5-րդն է
Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը։
Պոկում վարժությունում Կարապետյանը մոտեցումները սկսեց 170 կգ-ից և վստահ կատարեց վարժությունը։
Երկրորդ մոտեցման համար Կարապետյանը 5կգ-անոց քայլ կատարեց ու մոտեցավ 175 կգ քաշին։ Բայց արդյունավետ չստացվեց նրա մոտ վարժությունը։
Երրորդ մոտեցումն էլ անհաջող էր հայ ծանրորդի մոտ, և Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ տեղը։
Հրում վարժությունում պայքարից դուրս էր համաշխարհային ռեկորդակիր բուլղարացի Կառլոս Նասարը, որը ոսկե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։
Կարապետյանը առաջին մոտեցումով գլխավերևում պահեց 195 կգ կշռող ծանրաձողը։
Հետո հայ ծանրորդը մոտեցավ 204 կգ-ի, բայց ձախողեց մոտեցումը։ Նույնը կրկնվեց նաև երրորդ մոտեցման ժամանակ, ու Կարապետյանն այս առաջնությունում մեդալ չվաստակեց`երկամարտի 365կգ արդյունքով զբաղեցնելով 5-րդ տեղը։