Հայ բռնցքամարտիկներից 3-ը «Դրակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ են անցել
Ռումինիայում ընթացող «Դրակուլա օփեն» միջազգային մրցաշարի եզրափակիչ են անցել 3 հայ բռնցքամարտիկ։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Նրանք կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար: Կիսաեզրափակիչում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթել է ռումինացի Ալեքսանդր Սովաչին, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը ուժեղ է գտնվել մեկ այլ ռումինացի` Դրագոս Բադեայից, իսկ 92 կգ քաշային երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռուսլան Պերեզինովին»,- ասված է հաղորդագրությունում։
Եզրափակիչները կկայանան փետրվարի 18-ին: