Բլինքենը աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն
Մյունխենում հանդիպել են Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը:
Հանդիպման մեկնարկին ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աշխատանք է տանում այդ ուղղությամբ և անհրաժեշտության դեպքում կշարունակի աշխատել:
Բլինքենը նաև աջակցություն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի անցկացմանը Ադրբեջանում:
Ալիևն էլ նշել է, որ օրակարգում է նաև իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հեռանկարները:
«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղությանը, և խաղաղ համաձայնագրի շուտափույթ ձեռքբերումը բխում է մեր ազգային շահերից: Ես շատ շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ պետքարտուղարին այդ ուղղությամբ նրա ջանքերի համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը: