Փաշինյանը Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ»: