Հայ և ռուս խորհրդարանականները մասնակցել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը
Աշխատանքային այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունը: Հյուրերը մեր երկրում են՝ մասնակցելու լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այցելել են Երևանի Գևորգ Վարդանյանի անվան համար 192 հիմնական դպրոց:
Հայ և ռուս պատգամավորները ներկա են եղել լեգենդար հետախույզի կիսանդրու բացման արարողությանը, որից հետո դիտել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող միջոցառումը, մասնակցել Գևորգ Վարդանյանի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսին: