Ձերբակալվել է «Դատաբժշկական Գիտագործնական կենտրոն»-ի տնօրենը․ նրան մեղադրանք է առաջադրվել
Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը ձերբակալվել է։
Տեղեկությունը Tert.am-ին հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Երեկ նաև մեղադրանք է առաջադրվել, բայց թե ինչ հոդվածով, այս պահին չենք կարող մանրամասներ հայտնել»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչների էին ժամանել Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։
Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել էր։