Ռուսաստանը գրավել է կարևոր նշանակություն ունեցող Ավդեևկան
Փետրվարի 17-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Ավդեևկայից ուկրաինական ստորաբաժանումների դուրսբերման մասին: Այս մասին հայտնում է Униан-ը:
«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինվորականների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և անցնել պաշտպանության ավելի շահավետ գծերով», - գրել է գեներալը։