Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում առաջինը լինելն է․ Ինձագի
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Սալերնիտանայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-0).
«Տղաները շատ լավ խաղացին: Լուրջ հանդիպում էր, և մենք դրան վերաբերվեցինք լավագույն ձևով: Մրցակիցը խնդիրներ ստեղծեց շատ թիմերի համար, մենք պետք է ճիշտ մոտենայինք այս խաղին, ինչն էլ արեցինք։
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք առջևում։ Ո՞ր մրցաշարն է ավելի կարևոր: Մենք նախապատվություն չունենք, երբ խոսքը վերաբերում է Ա Սերիայի և Չեմպիոնների լիգային։
Մեր նպատակը յուրաքանչյուր մրցաշարում առաջինը լինելն է»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Ինձագիի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը։