«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ հանրությանը կաշառելու քաղաքականություն է որդեգրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հնարավոր հանրաքվեից ու Ադրբեջանին հնարավոր զիջումներից առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանրությանը կաշառելու քաղաքականություն է որդեգրել։
Բանն այն է, որ 2024 թվականից թանկացել է ջրի վարձը՝ 180 դրամից դառնալով 206 դրամ, սակայն կառավարությունը որոշել է չթանկացնել վարձն այս տարի, այդ հարցը լուծում են պետական բյուջեի հաշվին՝ սուբսիդավորելով տարբերությունը։
Այլ կերպ ասած՝ կառավարությունը որոշել է հարկատուների վճարած հարկերի հաշվին ժողովրդին հերթական «լավությունն» անել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: