Դանիայում թռչնագրիպի բռնկման պատճառով կոչնչացվի 20 հազար հավ
Դանիական Զելանդիայում 20 հազար հավ է ոչնչացվելու, թռչնագրիպի բռնկման շնորհիվ, հայտնում է DR-ն։
Անասնաբուժության և սննդի վարչությունը հայտարարել է, որ թռչնագրիպի բռնկում է հայտնաբերվել Զելանդիայի շրջանի Հոլբեկ բնակավայրում:
Թռչունները պետք է ոչնչացվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում: Համաճարակի վայրում շուրջ 3 կմ շառավղով կտեղադրվի ուժեղացված հսկողության սանիտարական շղթա և 10 կմ շառավղով «մոնիթորինգի գոտի»: Այս գոտիավորման մեջ մտնող տարածքներում արգելվում է թռչունների և ապրանքների տեղափոխումը մինչև սանիտարական ծառայության կողմից ստուգումը:
Տարեսկզբից թռչնագրիպի պատճառով Դանիայում արդեն ոչնչացվել է 200 հազար թռչնամիս։