Միրզոյան. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել»
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան անդրադարձը Արարատ Միրզոյանի՝ եվրոպական այցերին․
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել:
Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ:
Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»։