Մահացել է Ալեքսեյ Նավալնին, հայտնում է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Այս մասին հայտնել է ՈՒՖՍԻՆ ՅԱՆԱՈՆ ։
Այնտեղ նշել են, որ նրա ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում զբոսանքի ժամանակ։ Նավալնին գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։
Նրա մոտ են ուղարկվել բուժաշխատողներ, կանչվել է նաև շտապ բուժօգնության անձնակազմը։ Բժիշկներն իրականացրել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։