Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ. Սերժ Սարգսյան
Ներքին Հանդում տեղի ունեցածը տրամաբանական շարունակությունն է այն գործողությունների, որոնց մենք ականատես էինք լինում, և եթե հիշում եք, շաբաթներ առաջ հենց այստեղ ես ասացի, որ եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դա լինելու է կրկնակի կապիտուլյացիա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք տեսնում ենք, որ այդ ընթացքում Ադրբեջանի խոսույթը, նոր որակումներ է ձեռք բերել և այն ստացել է հրահանգների, ցուցումների տեսք։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ, միգուցե տարբեր այլ հատվածներում, որովհետև երեկ էլ մենք մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում, որ էլի թեթև ճնշումների արդյունքում, էլի առանց որևէ բան ինչ-որ բաներ կհանձնեն, և այսպես շարունակ, մինչև այստեղ հավաքվածները, քաղաքական դաշտը, ժողովուրդը, գոնե այն հատվածը, որն անտարբեր չի իր հայրենիքի հանդեպ, այս իշխանություններին ուղարկեն տուն»,-ասաց Սարգսյանը։