Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ չի ասել, որ ինքն ազատման դիմում գրի։
Նա ասաց, որ իրեն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել ազատման դիմում գրել։
Քերոբյանը նշեց, որ նամակով Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես։