Ադրբեջանցի երկու կանայք լուսանկարել են մերկ բրիտանացուն ու սպառնալիքով խոշոր գումար շորթել նրանից
Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացուց սպառնալիքների միջոցով գումար շորթելու մեջ մեղադրվող Էլնարա Նասրեդինովայի և Յասեմեն Մամեդովայի քրեական գործի դատավարությունը։
Ինչպես հայտնի է դարձել haqqin.az-ին, հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Նասրեդինովան դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, իսկ Յասեմեն Մամեդովան՝ մինչև երկու տարի. կինը ձերբակալվել է դատարանի դահլիճում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նասրեդինովան և Մամեդովան հանդիպել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Քրիստոֆեր Գրիրին 2022 թվականի մարտին Բաքվի Շատրվանների հրապարակում։ Այնուհետև նրանք գնացել են վարձով բնակարան, որտեղ աղջիկներից մեկը լուսանկարել է մերկ բրիտանացուն։ Այնուհետև մեղադրյալը սկսել է նկարներով շանտաժի ենթարկել տղամարդուն և սպառնալիքների միջոցով նրանից ստացել 205 հազար 823 մանաթ։
Տուժածը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացին, պայմանագրով աշխատելիս է եղել Բաքվի մասնավոր ընկերություններից մեկում։