Պատրուշևը հայտարարել է, թե Արևմուտքը ձգտում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին
Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեսնում ենք Արևմուտքի ձգտումը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, որը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ իրականացված հերթական ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։