Հունաստանի խորհրդարանը նույնասեռ զույգերի ամուսնությունը և երեխաների որդեգրումն օրինականացնող օրենք է ընդունել
Հունաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որն օրինականացնում է միասեռ զույգերի ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումը։ Քվեարկությունը ուղիղ եթերով հեռարձակվել է խորհրդարանական Vouli TV հեռուստաալիքով։
300 տեղանոց միապալատ բարձրագույն օրենսդիր մարմնում քվեարկությանը ներկա էր 254 պատգամավոր։ Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 176 խորհրդարանական, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 2։