Brent տեսակի նավթը վաճառվում է մեկ բարելի դիմաց 82,8 դոլարով
Ուրբաթ առավոտյան հենանիշային հում նավթը հիմնականում կայուն էր և կարող է շաբաթը պլյուսով ավարտել, քանի որ Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլյան ֆյուչերսների արժեքը բարելի դիմաց 82,81 դոլար է, ինչը 5 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից։ Հինգշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 1,26 դոլարով (1,5%)՝ հասնելով 82,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ աճել են 8 ցենտով և կազմել 78,11 դոլար մեկ բարելի դիմաց։ Վերջին նստաշրջանի վերջում դրանք թանկացել են 1,39 դոլարով (1,8%)՝ հասնելով 78,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։