Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում
Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում` արյունաբանական չարորակ հիվանդության դեպքում: Այս մասին տեսանյութ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը:
Կրիտիկական 100 օրն անց բժիշկները փաստում են` բարդագույն միջամտությունը բարեհաջող է իրականացվել, երեխայի կյանքը փրկվել է:
Մինչև հիմա թանկարժեք այս միջամտության համար տարեկան 6-7 երեխա ստիպված մեկնում էր արտասահմանյան առաջատար կլինիկաներ:
Սա առողջապահության նախարարության կարևորագույն ծրագրերից է, որը մեծ պրոֆեսիոնալիզմով իրականացրեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը: Սրանով Հայաստանում մանկական ուռուցքաբանության ոլորտում ևս մեկ նշանակալի ձեռքբերում գրանցվեց: