ԵԽ պատգամավորը քննադատել է Շառլ Միշելին Ալիևին շնորհավորելու համար
Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց Ալիևին՝ «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների կարգավորման աշխատանքներին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:
«Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- նշել է նա: