Դեպի Արևմուտք գնացող Հայաստանը պատրաստ է նոր ցեղասպանության․ Ազատ Ադամյան
Քաղաքագետ Ազատ Ադամյանը գրում է․
«Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց ծայրահեղ դաշնակից Թուրքիային 40 F16 կործանիչների վաճառքը և Թուրքիային պատկանող F16-երի արդիականացման համար գումարը, որպես նպատակ նշելով ՆԱՏՕ-ի ուժեղացմանը միտված քայլ, սրան չէր կարող չհետևել նոր հակառուսական օպերացիան Հայաստանում, որը նույնպես ՆԱՏՕ-ի(Թուրքիայի) ուժեղացման համար քայլ է:
Երեկ ադրբեջանական կողմը խոսում է հայկական կողմից սադրանքի մասին, հայկական կողմը պատասխանում է այնպես, որը կհաստատի ադրբեջանական կողմի հայտարարությունը և որևէ բան անելու լեգիտիմություն կտա Ադրբեջանին, այսօր արդեն Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է պատժիչ գործողության մասին, որի արդյունքում ունենում ենք չորս զոհ, սրան հետևում է արդեն տեղեկատվական գրոհը, իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբր Ռուսաստանը միջանցք է ուզում, իրենք չեն տալիս, տեղի ունեցածի պատճառն այդ է:
Դեպի Արևմուտք գնացող Հայաստանը պատրաստ է նոր ցեղասպանության, հանուն հակառուսականության, որն արվում է թշնամու համար, թշնամու թելադրանքով»: