Վահան Քերոբյանին մեղադրանք առաջադրեցին
Aysor.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք՝ քիչ առաջ Քննչական կոմիտեն քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, նշված գործով մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները:
Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններից մեկը։