Ուրարտու-աղջիկներ թիմի ավագը բարեհաջող վիրահատվել է
«Ուրարտու-աղջիկներ» թիմի ավագ և Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստուհի Էմմի Սարգսյանը ենթարկվել է խաչաձև կապանի ու մենիսկի վիրահատության, որն անցել է բարեհաջող։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստուհու ինքնազգացողությունը լավ է։
Նրա ապաքինման համար կպահանջվի մոտ 6-8 ամիս։