Ավստրալիայի վարչապետը նշանադրվել է Սուրբ Վալենտինի օրը
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ջոդի Հեյդոնի հետ իր նշանադրության մասին։ Ալբանիզն իր չորս տարվա ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել Սուրբ Վալենտինի օրը՝ Կանբերայում վարչապետի պաշտոնական նստավայրում, հաղորդում է BBC-ն։
60-ամյա Էնթոնի Ալբանիզը և 45-ամյա Ջոդի Հեյդոնը հանդիպել են 2020 թվականին՝ Մելբուրնում գործնական ճաշի ժամանակ։ Ալբանիզն Ավստրալիայի առաջին ղեկավարն է, որ նշանադրվում է պաշտոնավարման ընթացքում։
Ալբանիզն իր սոցիալական ցանցերում սելֆի է տարածել ու կիցգրառման մեջ գրել. «Նա ասաց՝ այո»։
Ավստրալիայի վարչապետն առաջին ամուսնությունից ունի 23-ամյա որդի։