Աննա Եղիազարյանն ընտրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ է ընտրվել Աննա Եղիազարյանը։
Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակից, նշելով, որ քվեարկությունը տեղի է ունեցել 28-րդ արտահերթ համագումարում, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ:
Աննա Եղիազարյանը 2005 թվականից զբաղեցնում էր ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի/գործադիր տնօրենի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։