Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է․ «Ազատություն»
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանեց Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։
Նա «Ազատության»-ն ասաց, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։
Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։
Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։
Քննչական կոմիտեն նշել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։