Արոնյանը Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է Կարուանային
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող Ֆիշերի շախմատի Freestyle Chess G.O.A.T. մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանային:
Մյուս կիսաեզրափակիչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին 1,5։0,5 հաշվով։
Եզրափակիչում Կարլսենը կմրցի Կարուանայի հետ։
Արոնյանը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել գերմանացի գրոսմայստեր Վինսենթ Կայմերին՝ 1,5:0,5 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։
Նշենք՝ Ֆիշերի պատահական շախմատը / Ֆիշերի շախմատը (անգլ. Fischerandom Chess) շախմատի տեսակ է, որը ստեղծել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Կանոնները հիմնականում համընկնում են դասական շախմատի հետ, բայց խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահականության սկզբունքով՝ որոշակի սահմանափակումներով։ Փոփոխված են փոխատեղման կանոնները, փոխանցում է ArmSport-ը։