Անընդունելի ու անքաղաքավարի էր նաև Թուրքիայի ԱԳ նախարարի' միայն թուրքական ԶԼՄ-ներին հարցազրույց տալը. թուրքագետ
Ճիշտ կլիներ, եթե մեր ԱԳ նախարարն էլ առանձին հարցազրույց տար հայ լրագրողներին իր և Դավութօղլուի հարցերի հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով' Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը շոու էր, որն իր համար սպասելի էր: Անընդունելի ու անքաղաքավարի էր նաև Թուրքիայի ԱԳ նախարարի' միայն թուրքական ԶԼՄ-ներին հարցազրույց տալը և հայկական լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց խուսափելը:
Արտակ Շաքարյանն առաջ քաշեց մեսիջներ, որոնք որ հղեց Դավութօղլուն հայ հասարակությանն ու իշխանությանը: Նախ Դավութօղլուն չխոսեց արցախյան հակամարտության մասին,իսկ 2-ը Դավութօղլուի հետ Հայաստան էին եկել նաև երկու հայազգի լրագրող և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով մի սփյուռքահայ: Երրորդ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը. «Թուրքերն ամեն կերպ «ցեղասպանություն» բառը փորձում են փոխարինել «տեղահանություն» բառով»: