Կիևում պայթյուններ են որոտացել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հինգշաբթի՝ փետրվարի 15-ին պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Պայթյունների ձայները լսվել են վաղ առավոտյան ամբողջ Ուկրաինայում հայտարարված օդային տագնապի ֆոնին։
«Քաղաքում պայթյուններ են որոտացել, ՀՕՊ-ն աշխատում է, մի լքեք ապաստարանները»,- գրել է Կլիչկոն իր թելեգրամյան ալիքում։
ՏԱՍՍ գործակալությունն իր հերթին գրում է, որ ականատեսների խոսքով՝ մայրաքաղաքոմ երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հինգշաբթի պայթյուններ են տեղի ունեցել նաև Լվովում, Դնեպրում և Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժյե քաղաքում։ Որոշ ժամանակ անց լրատվամիջոցները հայտնել են Լվովում երկրորդ անգամ լսված պայթյունների մասին, իսկ ավելի ուշ՝ երրորդ անգամ։ Պայթյունները կրկնվել են նաև Զապորոժյեում։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։