Մեր եռագույնը կրկին պետք է ծածանվի Ստեփանակերտում․ սա է Ալիևին լռեցնելու ամենակարճ ճանապարհը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալիևի՝ Հայաստանին ուղղված հայտարարություններին․
«Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը։
Սրան լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի։
Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի»,- գրել է նա։