Արման Խաչատրյանը Մարկ Կոլսին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Վերահաստատել եմ Հայաստանի աջակցությունը Կոնգրեսի աշխատանքներին՝ կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը։
Անդրադարձ ենք կատարել Հայաստանում Կոնգրեսի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։
Ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողություններին»,- գրել է նա։