Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն այցելել է Ջերմուկ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ․ այցելել է Ջերմուկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։ Պատվիրակությունն այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ։
Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպում։