«Հրապարակ». Որտե՞ղ են Արցախի մեքենաները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախի պաշտոնյաները սեփականաշնորհել կամ սեփականացրել են իրենց ղեկավարած կառույցները սպասարկած պետական ավտոմեքենաները։
Մեզ տեղեկություններ հասան, որ Հայաստանի իշխանությունը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով հրաժարվում է ընդունել այդ մեքենաները ՀՀ կառավարության տնօրինության տակ, եւ դրանք այս ու այնտեղ կայանված` սպասում են որոշման։ Մինչդեռ դրանց մեջ կան շատ լավ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ, որոնք կարող են ծառայել համապատասխան գերատեսչություններին` առողջապահական, իրավապահ, փրկարարական եւ այլն:
Մենք դիմեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` հարցրինք, թե որտեղ են գտնվում Արցախի պետական կառույցներին սպասարկած փոխադրամիջոցները, ում հաշվեկշռում, եւ ինչ են պատրաստվում անել դրանց հետ: Զարմանալիորեն, Պետգույքի կառավարման կոմիտեի խոսնակը հայտարարեց. «Հրաժարվում ենք մեկնաբանել այդ հարցը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։