Կառավարությունը 23 մլն եվրոյով գնելու է Ֆրանսիայի նախկին նախագահին պատկանող շինությունը
Հայաստանի Հանրապետությունը Փարիզում 23 մլն եվրո արժողությամբ շենք ձեռք բերելու գործընթաց է սկսել։
Շինությունը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք։ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենին։
Այս շենքը ծառայելու է որպես Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն։
Կառավարությունն առայժմ գումար է հատկացնում շենքի արժեքի 10 տոկոսի չափով՝ որպես կանխավճար։