Գազայի հատվածում մոտ 380 հարձակում է եղել. ԱՀԿ
Հոկտեմբերի 7-ից ԱՀԿ-ն Գազայի հատվածում գրանցել է 378 հարձակում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Պիպերկորնը։
Մոտ 70 բուժաշխատողներ գտնվում են կալանքի տակ, և կազմակերպությունը խորապես մտահոգված է նրանց անվտանգության և բարեկեցության հարցերով, ասել է նա։
«Ներկայումս Գազայի 36 հիվանդանոցներից 22-ը չեն գործում։ Գործող 14 հիվանդանոցներից 11-ը գործում են մասնակի, իսկ երեքը՝ նվազագույն մակարդակով։ Միաժամանակ, բոլոր հիվանդանոցները նյութերի պակաս ունեն։ Ավելի քան 8000 հիվանդ բժշկական օգնության կարիք ունեն Գազայի հատվածից դուրս»,- ասել է նա: