Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա...

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ սկսել ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ

Փետրվարի 13-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերներին, երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Հայաստանի կառավարության հետ բազմաոլորտ համագործակցության համար։ Նա նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգով։ Բարեփոխումների նոր փուլն ընդգրկում է ոստիկանության, փրկարար ծառայության, աղետների ռիսկի կառավարման և հանրային անվտանգության ապահովման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։

Խոսելով Նախարարության աշխատակազմի կարողությունների բարձրացման մասին՝ Արփինե Սարգսյանը ներկայացրել է իրականացված մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ կառուցվածքային ստորաբաժանումների մեծ մասի ձևավորումը՝ բաց և թափանցիկ մրցույթային ընթացակարգերով։ Կարևորելով հակակոռուպցիոն պատշաճ մեխանիզմների կիրառումը՝ նա հատուկ ընդգծել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ձևավորումը։

Ելույթի ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել նաև Ոստիկանության բարեփոխումներին, որոնք ներառում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ կազմակերպչական և գործառնական բարելավումներ: Նշվել է, որ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաջողությամբ իրականացվել են, իսկ նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակումն ընթացքի մեջ է։

Հիմնական ձեռքբերումներից փոխնախարար Սարգսյանն առանձնացրել է Հայաստանի բոլոր մարզերում Պարեկային ծառայության ստեղծումը և Ջրային պարեկային ծառայությունը՝ Գեղարքունիքի մարզում։ Շարունակելով ներկայացել Ոստիկանության բարեփոխումները՝ ՆԳ փոխնախարարը խոսել է նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների, Ոստիկանության գվարդիայի և Զանգերի միասնական/Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ձևավորումների մասին.

«Հատկանշական է, որ վերջերս ավարտվել է նոր Քրեական ոստիկանությունում ծառայության դիմելու համար ընդունելության գործընթացը։ Եվրոպոլի հետ համագործակցությունը և այս ոլորտում ԵՄ չափանիշների կիրառումը կլինի նոր Քրեական ոստիկանության հիմնական ուղղություններից մեկը»,- հավելել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հիմնական նպատակն է ապահովել մարդու իրավունքների վրա հիմնված, ժողովրդավարական և բազմաֆունկցիոնալ ոստիկանություն, որը կարող է պայքարել հանցավորության դեմ և, միջազգային ստանդարտներին համահունչ, պահպանել օրենքի գերակայությունը.

«Մեր նպատակն է ոստիկանությունը վերափոխել մասնագիտացված և տեխնիկապես կատարելագործված համակարգի։ Այս ուղղությամբ արդեն իսկ կան ձեռքբերումներ։ Մասնավորապես՝ մեկնարկել և բարեհաջող ընթանում է ոստիկանության ծառայողների ատեստացիան, ինչը ներառում է նաև ծառայողների բարեվարքության ստուգման կարևոր բաղադրիչ»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Սարգսյանը հատուկ շեշտել է Ոստիկանությունում գենդերային հավասարության ապահովման կարևորությունը.

«Մի շարք գործողություններ են իրականացվել կանանց համար ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով. սահմանվել է հատուկ գրանցման ընթացակարգ, մեղմացվել են նվազագույն քվոտաները, կազմակերպվել են իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակում կոնկրետ օրինակներով ցույց ենք տվել, որ կանայք նույնպես իրավապահ համակարգի լիիրավ անդամ են։ Այս ուղղությամբ Եվրամիությունը, որպես մեր հիմնական գործընկերներից մեկը, կարող է ավելի մեծացնել ոլորտին ուղղված նպատակային աջակցությունը ինչպես բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում, այնպես էլ երկկողմ նախագծերի միջոցով»,-նշել է փոխնախարարը։

Առաջնահերթ ոլորտներից ՆԳ նախարարի տեղակալն առանձնացրել է նաև քաղաքացիական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը և առաջացող կարիքների մարտահրավերներին դիմակայելը:

Նշվել է, որ հաստատվել են 2023-2030 թթ. Աղետների և ռիսկերի կառավարման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Այս պահին իրականացվում են միջոցառումներ Փրկարար ծառայության լիովին վերափոխման ուղղությամբ, ինչի հիմնական նպատակն է ձևավորել անվտանգ և դիմակայուն երկիր, աղետների վտանգից ապահովել անհատի, համայնքի և հասարակության անվտանգությունը:

«Նշված գրեթե բոլոր բարեփոխումներն իրականացվել են Եվրամիության ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ, և մենք բարձր կգնահատենք ԵՄ աջակցության շարունակությունն ու հետագա ընդլայնումը՝ հասանելի բոլոր ձևաչափերով. աջակցելով Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումներին՝ ապահովվելու է հանրային անվտանգությունը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև 2023-2026 թթ. Հակակոռուպցիոն նոր ռազմավարությանը, դատաիրավական լայնածավալ բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային բարեփոխումներին, քրեական, քրեադատավարական օրենսդրության, ինչպես նաև քրեակատարողական և պրոբացիոն օրենսդրության մշակմանը, սահմանադրական փոփոխություններին և Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Մարդու իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի ազգային ռազմավարության մշակմանն ու ընդունմանը։ Անդրադարձ է եղել նաև Հռոմի ստատուտին։

Ելույթի ավարտին Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել փոխգործակցության օրակարգը։

Ելույթ է ունեցել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակում է աշխատանքներ իրականացնել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին ուղղված պահանջների կատարման ուղղությամբ, այդ թվում բարելավելով փաստաթղթերի անվտանգությունը՝ ներառյալ կենսաչափական տվյալները, սահմանների և միգրացիայի կառավարումը և ապաստանի քաղաքականությունը:

Արմեն Ղազարյանն ընդգծել է ԵՄ տարածքում ապօրինի բնակվող ՀՀ քաղաքացիների թվի նվազման միտումը. եթե 2018 թվականին Եվրոպայում անօրինական միգրանտների միայն 0,4%-ն էր ՀՀ քաղաքացի, ապա 2019-ին այդ ցուցանիշը նվազել է, և ՀՀ քաղաքացիների տեսակարար կշիռը ԵՄ անդամ պետություններում ապօրինի բնակվող անձանց ընդհանուր թվի մեջ կազմել է 0,3% (2020, 2021 և 2022 թվականներին՝ 0,2%)։

Արմեն Ղազարյանը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ առաջարկ է արել կազմել գործողությունների ծրագիր, որն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի այս ուղղությամբ հետագա քայլերը։

Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքներով արվել է մամուլի համատեղ հայտարարություն։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Ի թիվս այլ ոլորտների՝ հայտարարության մեջ նշվում է, որ Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռք բերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը: Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը:

Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները:

Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները. Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին՝ դիտարկելու համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութան մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելով այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին՝ շարունակելու ջանքերն այդ ուղղությամբ:

Հաջորդ 10 տարիներին ԵՄ-ն չի կարողանա ապահովել իր պաշտպանունակությունը. Bloomberg

Եվրամիության երկրներն ամենաքիչը դեռ 10 տարի առանց ԱՄՆ-ի օգնության չեն կարողանա ապահովել սեփական պաշտպանունակությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետին։

Հրատարակության համաձայն, եթե եվրոպական երկրները հարձակման ենթարկվեին հիմա, նրանք դեռ մի քանի ճակատով կախվածություն կունենային ԱՄՆ-ից։ Դրանք ներառում են հակաօդային և հակահրթիռային պաշտպանություն, հեռահար հրթիռներ և առաջադեմ համակարգչային համակարգեր, որոնք անհրաժեշտ են պատերազմի դեմ պայքարելու համար։

Վատագույն սցենարը, ըստ անանուն եվրոպացի դիվանագետի, կարող է առաջանալ մի շարք հաջորդական իրադարձությունների արդյունքում, այն է՝ ԵՄ երկրների կողմից պաշտպանության ոլորտում ներդրումները մեծացնելու ձախողումը, Ուկրաինային Վաշինգտոնի օգնության դադարեցումը, Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում և ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից։

Իր հերթին, Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության կրճատման դեպքում ԵՄ երկրները ստիպված կլինեն եռապատկել իրենց ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում, նշում է Bloomberg-ը։

Նշվում է, որ եվրոպացի առաջնորդները ԱՄՆ-ի աջակցության կարիքը չունեն լուրջ ռազմական ներուժ ստեղծելու համար։ Այնուամենայնիվ, սարքավորումների մատակարարման շղթաներում առկա խնդիրները և ԵՄ երկրների միջև գնումների վերաբերյալ տարաձայնությունները խանգարում են նրանց հասնել այս նպատակին:

Այս թեմայով

Վեհափառը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդ... ՔՊ վարչության նիստում Արգիշտի Մեխակյանն առաջա... Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է նաև Հայաստա... Էստոնիան հայտարարել է Նեթանյահուի ձերբակալութ... Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ա... Զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատ... Իսրայելը ինտենսիվ ռմբակոծություններ է իրականա... Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա... Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջա... Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տ... ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Սար... Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկո... Հեծանիվը ցավ է, որը պետք է հաղթահարես․ Մեսսին... Ի պատիվ Լեհաստանի նախագաhի՝ Վահագն Խաչատուրյա... Արամ Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նե... Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստու... Նոր Արեշում երկու «Լեքսուս» հրկիզողը ձերբակալ... Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձ... Սիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանու... Քաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ներ... Փաշինյանը Դուդային է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան ... Քիչ առաջ Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառ... Փաշինյանի որոշմամբ COP17-ի կազմակերպման և անց... Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի ... Տղամարդը սպառնացել է նռնակով՝ հրաժարվելով տեղ... Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հ... Լեհաստանի նախագահը կառավարություն է գնացել․ Փ... Բորելն Իսրայելին կոչ է արել համաձայնել հրադադ... Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի ա... Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ... Ցավոք, կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպ... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... 15-ամյա պատանուն դանակահարել էին. հայրը հիվան... ՏԿԵ նախարարը ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ ա... Երևանում բախվել են «BMW»-ն, «Audi»-ն ու «Chev... Զինված ուժերում անցկացվել է տանկային լավագույ... Ալեն Սիմոնյանը դրական է ազդել իմ ներաշխարհի վ... Մեծ Բրիտանիան ավելացրել է Storm Shadow հրթիռն... Ալեն Սիմոնյանը վատ բան չի ասել, ուղղակի ճնշել... Արձանագրվել է 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 29... Աշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք... Անհրաժեշտ է՝ յուրաքանչյուր քաղաքացու համար իր... Ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապե... Արմավիրում «Lada»-ն վրաերթի է ենթարկել հետիոտ... Հայաստանի նախագահին հրավիրեցի պաշտոնական այցո... Ամալյա Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոն... Երևանն ու Լոս Անջելեսը ստորագրեցին փոխըմբռնմա... Երևանում կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախա... Վրաերթի ենթարկված Աշոտ Գ․-ն մահացել է ՀՀ-ի մերձեցումը եվրոպական ընտանիքին և եվրոպակ... QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազե... Քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ծառ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ... Ավշարի նախկին ղեկավարի հափշտակած 3 անշարժ գու... Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մաս... Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման... Վաճառակետը չի տրամադրել հսկիչ-դրամարկղային կտ... Ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանա... Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա 1 զոհ, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պանրագործարանի արտադրական գործունեությունը մա... ԱՄՆ-ն չի մասնակցի Իրանի և «եվրաեռյակի» միջև մ... Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանու... «Վերադարձ Երևան»․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ... Ռամոսը կարիերան շարունակելու նոր տարբերակ ուն... Աստղագուշակ՝ նոյեմբերի 26-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մանրամասներ՝ Գառնիում տեղի ունեցած հրդեհից Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավան... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնո... Դատարանը կարճել է Թրամփի դեմ հարուցված քրեակա... Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնք... Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հ... Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ ... Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan