Նիդերլանդները նախատեսում է իր զորքերը տեղակայել Արևելյան Եվրոպայում
Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել առաջարկին, ըստ որի՝ կառավարությունը պետք է ուսումնասիրի Արևելյան Եվրոպայում հոլանդական զորքերի մշտական տեղակայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Trouw թերթը։
Ինչպես նշվում է առաջարկության մեջ, Ռուսաստանին զսպելու համար Բալթյան երկրներում և Լեհաստանում դաշնակիցների մշտական ներկայության մեծ անհրաժեշտություն կա:
Բացի այդ, փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Նիդերլանդները բավարար տարածք չունի ռազմական ենթակառուցվածքներն ընդլայնելու և վարժանքներ անցկացնելու համար։