Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցել է Սյունիքում զոհված զինծառայողների ընտանիքներին
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում երեկ Սյունիքի սահմանին զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը․
«Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր: